Սատանայի ճիչը հնչեց այն պատճառով, որ հետախուզական ծառայությունների փորձը՝ օրինական բողոքի ցույցերը վերածելու դաժան և զինված քաղաքային բախումների, ձախողվեց: Այս մասին սոցցանցերում գրել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը:

«Իրանցի ժողովուրդը պատմության ընթացքում հուսախաբ է արել սրանցից շատ ավելի փորձառու թշնամիների:

Միացյալ Նահանգների անհարգելի նախագահը պետք է իմանա, որ իր պաշտոնական խոստովանությունից հետո ամբողջ տարածաշրջանի ամերիկյան բոլոր կենտրոններն ու ուժերը կդառնան մեր օրինական թիրախը՝ ի պատասխան ցանկացած հնարավոր արկածախնդրության: Իրանցիները միշտ միասնական են և լի են վճռականությամբ՝ գործելու ագրեսորի դեմ»,- նշել է նա: