Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) կանխել է Ամանորի գիշերը նախատեսվող ենթադրյալ հարձակումը. տղամարդուն մեղադրանք է ներկայացվել «Իսլամական պետությանը» (ԻՊ) նյութական աջակցություն ցուցաբերելու փորձի համար։ Այս մասին հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը:
ԱՄՆ արդարադատության նախարարությունը և Հյուսիսային Կարոլինայի արևմտյան օկրուգի դատախազությունը հայտարարել են Մինթ Հիլ քաղաքի բնակչի ձերբակալության և նրան մեղադրանք ներկայացնելու մասին։ Ըստ քննության, նա նախատեսում էր դանակների և մուրճերի կիրառմամբ մահաբեր հարձակում իրականացնել Ամանորի գիշերը մթերային խանութի և արագ սննդի ռեստորանի վրա՝ ի պաշտպանություն ԻՊ-ի։
Մեղադրանքը ներկայացվել է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանը նյութական աջակցություն ցուցաբերելու փորձի համար: