BYD ընկերությունը, որի մասին Իլոն Մասկը 2011 թվականին արհամարհանքով էր արտահայտվել՝ ծաղրելով այն, առաջ է անցել Տեսլայից և դարձել էլեկտրամոբիլների վաճառքի համաշխարհային առաջատարը։ Այս մասին հայտնում է CNBC-ն։

BYD-ն հայտնել է, որ իր էլեկտրամոբիլների վաճառքը 2025 թվականին աճել է գրեթե 28%-ով և հասել 2,26 միլիոն միավորի։

Տեսլայի վաճառքը նախորդ տարվա համեմատ նվազել է 8%-ով և կազմել 1,64 միլիոն ավտոմեքենա: