ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլերի կինը՝ Քեթի Միլերը, սոցցանցերում հրապարակել է Գրենլանդիայի լուսանկարը՝ ԱՄՆ դրոշի գույներով։
«Շուտով»,- այսպես է նա մակագրել հրապարակած պատկերը։
Թրամփի պաշտոնը ստանձնելու պահից Դանիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները լարվել են։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թրամփը ցանկություն է հայտնել տիրանալ Արկտիկայում գտնվող ռեսուրսներով հարուստ դանիական տարածքին՝ Գրենլանդիային՝ վկայակոչելով «անվտանգության նկատառումները»։
Թե՛ Դանիան, թե՛ Գրենլանդիան պնդում են, որ կղզին չի վաճառվում, և այն ինքը կորոշի իր ապագան։
Հիշեցնենք, որ հենց երեկ՝ հունվարի 3-ին, ամերիկյան ուժերը ռմբակոծել են Վենեսուելայի մայրաքաղաքը և առևանգել երկրի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին ու նրա կնոջը։ Այժմ նրանք Նյու Յորքում են, որտեղ շուտով կկանգնեն դատարանի առաջ՝ «թմրաահաբեկչական դավադրության» մեղադրանքով։
ԱՄՆ-ն նաև հայտարարել է, որ կկառավարի Վենեսուելան մինչև իշխանության փոխանցումը։