Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) ղեկավարի առաջին տեղակալ Վալերի Վավրինյուկին նշանակել է ՊՍԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, հայտնում է NV.ua-ն։

Համապատասխան՝ թիվ 10/2026 հրամանագիրը, Ուկրաինայի նախագահի կայքում հայտնվել է կիրակի՝ հունվարի 4-ին։

Նույն օրը Զելենսկին հրամանագիր է ստորագրել Սերգեյ Դեյնեկոյին Պետական սահմանապահ ծառայության ղեկավարի պաշտոնից ազատելու մասին։

Ավելի վաղ՝ հունվարի 4-ին, Ուկրաինայի նախագահը հայտնել էր, որ ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոյի հետ որոշել է ՊՍԾ ղեկավարի պաշտոնի թեկնածուներին։

Ավելի վաղ Կլիմենկոն հայտարարել էր, որ Սերգեյ Դեյնեկոն նշանակվում է ներքին գործերի նախարարի խորհրդական։ Գերատեսչության ղեկավարը հավելել է, որ կարճատև վերականգնումից հետո Դեյնեկոն կդառնա Պետական սահմանապահ ծառայության մարտական ստորաբաժանման հրամանատար։