Թերթը գրում է, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շարունակում է ջանասիրաբար կատարել իր «սուրբ պարտականությունը»` կադրային փոփոխությունները: «Երեկ մեզ հայտնի  դարձավ, որ նա նոր նշանակում է արել Տավուշի մարզում: Ոստիկանության Տավուշի բաժնի պետ է նշանակել Գագիկ Դալլաքյանին, ով մինչ այդ նույն վարչությունում զբաղեցրել է այլ պաշտոն: Փոխվել է նաեւ Իջեւանի բաժնի պետը: Նոր պետ է նշանակվել Ստեփան Մելքոնյանը»,- գրում է «Հրապարակ»-ը: