Կոլումբիայում հավը հսկայական ձու է ածել, որը կշռում է 245 գրամ: Նրա տերը մտադիր է հայտ ներկայացնել ձուն Գինեսի ռեկորդների գրքում գրացնելու համար:

Նա համոզված է, որ ձուն ռեկորդային չափեր ունի, քանի որ մինչ այդ խոշորագույնը համարվում էր Չինաստանում հավի ածած ձուն, որը կշռում էր 175 գրամ:

Հսկա-ձուն զգուշորեն պահվում է սառնարանում` սպասելով Գինեսի ռեկորդների գրքում իր գրանցմանը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: