Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Նատո Խուջաձեն ուժի մեջ է թողել նախկին վարչապետ և նախկին ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հեռակա կարգով նախնական ձերբակալությունը, հաղորդում է Грузия Online-ը։
Մինչ այդ դատավորը լսել է երկու կողմերի միջնորդությունները՝ հունիսի 20-ի բողոքի ցույցը ցրելու վերաբերյալ գործին ապացույցներ ներառելու վերաբերյալ։ Ըստ դատարանի որոշման՝ Բիձինա Իվանիշվիլիի, Իրակլի Կոբախիձեի, Մամուկա Մդինարաձեի, Վախթանգ Գոմելաուրիի և Թեա Ծուլուկիանիի հրապարակային հայտարարությունների վերաբերյալ պաշտպանության կողմի ապացույցները գործի նյութերում չեն ներառվել։
Միևնույն ժամանակ, դատավորը մեղադրող կողմի ներկայացրած ապացույցներն ամբողջությամբ ներառել է։
Ըստ լրատվամիջոցի հաղորդագրության՝ Գիորգի Գախարիային հունիսի 20-ին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի այն հոդվածներով, որոնք ներառում են երկուսից ավելի անձանց դիտավորյալ մարմնական վնասվածք հասցնելը, ինչպես նաև պետական քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կողմից լիազորությունների չարաշահումը։ Այդ հանցագործությունները նախատեսում են մինչև 13 տարի ազատազրկում։




























