Փենսիլվանիայի նախկին սենատոր, հանրապետական Ռիք Սանթորիումը դարձել է նախնական ներկուսակցական ընտրությունների հաղթող ամերիկյան Կոլորադո նահանգում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նախնական հաշվարկով, նա զիջում է Միթ Ռոմնիին:

Սանթորիումը հավաքել է քվեների 40 տոկոսը, Ռոմնին` 35 տոկոսը, Նյութ Գինգրիչը` 13 տոկոսը, Փոլը` 12 տոկոսը, հաղորդում է CNN-ը:

Նախնական ընտրությունները տեղի են ունեցել փետրվարի 7-ին երեք նահանգներում: Կոլորադոյում տարած հաղթանակի հետ զուգահեռ սենատորն առաջ է անցել իր մրցակիցներից նաեւ Մինեսոթայում ու Միսսուրիում:

ԱՄՆ-ում ընտրությունները տեղի են ունենալու  2012–ի նոյեմբերի  6-ին: