Թայվանի հարցը Չինաստանի ներքին գործն է, եւ արտաքին ուժերը չպետք է միջամտեն, ուրբաթ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները կղզու վերաբերյալ։
«Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է, իսկ Թայվանի հարցը բացառապես Չինաստանի ներքին գործն է»,- ասել է Մաո Նինը։
Դիվանագետն ընդգծել է, որ Թայվանի հարցի լուծումը չինացի ժողովրդի գործն է եւ «արտաքին միջամտություն չի հանդուրժում»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը կորոշի, թե ինչ անել Թայվանի հետ կապված, բայց Պեկինի կողմից ուժի կիրառումը լուրջ դժգոհություն կառաջացնի Վաշինգտոնում։
Պեկինը Թայվանը համարում է Չինաստանի անքակտելի մասը, «մեկ Չինաստան» սկզբունքին հետեւելը նախապայման է Չինաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել կամ պահպանել ցանկացող այլ երկրների համար։





























