Chanel մոդայի տան ղեկավար Կառլ Լագերֆելդը փետրվարի 7-ին ներկայացրել է Metro թերթի հատուկ համարը` դառնալով համարի գլխավոր խմբագիրը:

Հեղինակավոր կուտյուրիեն հանդես է եկել իլյուստրատորի դերում` ստեղծելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ծաղրանկարները: Բացի այդ, դա մի քանի սկանդալային հայտարարություններ է արել:

Ստեղծելով Վլադիմիր Պուտինի նկարը, որտեղ նա պատկերված է թագով` «Պուտինի երազանք» գրությամբ, Լագերֆելդն ասել է, որ ռուս վարչապետը ներշնչում է իրեն: «Նա երիտասարդ տղամարդ է, ով կարող է ղեկավարել Ռուսաստանն այնքան երկար, որքան ցանկանա»,-ասել է հայտնի դիզայները:

Այդուհանդերձ, կուտյուրեն ընդհանուր առմամբ չի հավանում ռուս տղամարդկանց: «Եթե ես ռուս կին լինեի, կդառնայի լեսբուհի, քանի որ Ռուսաստանում տղամարդիկ ուղղակի ահավոր են: Միթե կարելի է հաճելի համարել Նաոմիի ընկերոջը: Ռուսաստանը երկիր է, որտեղ ապրում են աշխարհի ամենագեղեցիկ կանայք եւ ամենատգեղ տղամարդիկ»,-նման ենթադրություն նա արել է Ռուսաստան այցելելու ժամանակ, հաղորդում է Metro-ն: 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Լագերֆելդը ծաղրել է երկրորդ նախագահական ժամանակահատվածի հետ կապված, պատկերել նրան դիրիժորի տեսքով եւ գրել. «Եւս մեկ անգամ, բայց զգացումով»: Բաշար Ասադին նա պատկերել է «Սիրիական Մեֆիստոֆել» գրությամբ: