Ռուսական դպրոցները պատվեր են ստացել վարչապետի պատանեկության մասին պատմող «Վլադիմիր Պուտին. ծնողները, ընկերները, ուսուցիչները» գիրքը գնելու մասին, որը գրել է նրա նախկին դասղեկը: Պաշտոնյաները վստահեցնում են, որ դպրոցներն «իրենք են ցանկություն հայտնել» գրքի 120-ական օրինակներ ձեռք բերել , սակայն տնօրենները խոսում են «պարտադրական բնույթի առաջարկի» մասին:
«Կոմերսանտի» տրամադրության տակ հայտնվել է մի փաստաթուղթ, որն ուղարկվել էր շրջաններից մեկի կրթության բաժնից ուսումնական հաստատությունների ղեկավարներին, որում խնդրանք է պարունակվում այդ գրքի ձեռքբերման հայտ ներկայացնելու մասին:
Փաստաթղթին աղյուսակ է կցված, որից հետեւում է, որ շրջանի 5 դպրոցներ պետք է այդ գրքից 120-ական օրինակ ստանան, 6 դպրոց` 50, իսկ մյուսները` 10 եւ 20-ական օրինակներ: Ցուցակում ընդամենը 18 ուսումնական հաստատություն կա, որոնց հասնում է հազար օրինակ:
Փաստաթղթում նշված մի քանի դպրոցների տնօրեններ անանուն մնալու պայմանով «Կոմերսանտին» պատմել են, որ Պուտին-դպրոցականի մասին գրքի գնումը կամավոր չէ: Բոլոր զրուցակիցները հայտնել են, որ ստիպված են եղել գնել հենց փաստաթղթում նշված գրքերի քանակը: Դրա համար գումար է հատկացվել դպրոցի ֆոնդից:




























