Թուրքիայի արեւելքում գտնվող Վան քաղաքում փետրվարի 8-ին տեղի ժամանակով 14։28-ին (Երեւանի ժամանակով 16։28) երկրաշարժ է գրանցվել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ էպիկենտրոնում երկրաշարժի մագնիտուդը կազմել է 4 միավոր:
Նշենք, որ Վանի նահանգում 2011-ի հոկտեմբերի 23-ին տեղի էր ունեցել 7,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որի զոհ էր դարձել ավելի քան 600 մարդ: Նոյեմբերի 9-ին երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել` 5,7 բալ ուժգնությամբ, որ ավելացրել է զոհերի եւ ավերածությունների թիվը:




























