Բաթումում Աջարիայի ՆԳՆ կենտրոնական քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են Թուրքիայի քաղաքացի Ջ. Կ.-ին (ծնված 1973 թ.), որը հետախուզվում էր Ինտերպոլի կարմիր շրջաբերականով, հայտնում է Georgia Online-ը։
«Թուրքիայի Հանրապետությունում ազատության սահմանափակման և սպառնալիքների փաստերով դատապարտված անձը հետախուզվում էր կարմիր շրջաբերականով 2025 թ․ նոյեմբերից։
Ներկայումս ձերբակալվածի նկատմամբ իրականացվում են օրենքով նախատեսված արտահանձնման ընթացակարգերը»,- նշված է Վրաստանի ՆԳՆ-ի հայտարարությունում։


























