Հայաստանի զինված ուժերը պետք է չեզոքություն պահպանեն քաղաքական միջոցառումների ժամանակ: Այդ մասին, այսօր` փետրվարի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Վերջինս խոստացել է ամեն ինչ անել` ընտրությունների ժամանակ սահմանադրական պահանջները ապահովելու համար:

«Յուրաքանչյուր զինվոր Հայաստանի քաղաքացի է, եւ նրանք ընտրություններին կարող են մասնակցել այնքանով, որքանով որ անհատ քաղաքացիները կարող են համակրել այս կամ այն գործչին կամ կուսակցությանը»,- նշել է պաշտպանության նախարարը: