Ռուսաստանը եւ Հայաստանը ռազմավարական դաշնակիցներ են, նրանց միջեւ առկա է բացարձակ փոխըմբռնում շատ հարցերի շուրջ: Այդ մասին հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի, Ռուսաստանի սահմանապահ զորքերի կառավարման եւ 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ:
Արթուր Բաղդասարյանը նշել է, որ սահմանապահ ծառայության հետ կապված հարցերն առաջնահերթությունների շարքում են: Այդ ենթատեքստում Բաղդասարյանը բարձր է գնահատել Հայաստանում ռուս սահմանապահների ծառայությունը: «Առաջադրված խնդիրները հաջողությամբ են իրականացվում»,-ասել է Բաղդասարյանը:
Միաժամանակ Արթուր Բաղդասարյանը համոզմունք է հայտնել, որ Պատրուշեւի գլխավորությամբ ռուսական պատվիրակության այցը կդառնա համապատասխան գերատեսչությունների աշխատանքների նոր փուլի սկիզբ:




























