ԱՄՆ պատերազմի նախարարությունը (Պենտագոնը) սկսել է արհեստական բանականության (ԱԲ) զարգացման արագացման ռազմավարության իրականացումը, որն ուղղված է ռազմական ոլորտում այս տեխնոլոգիայի ներդրմանը։
«Այսօր պատերազմի նախարարությունը գործարկում է արհեստական բանականության զարգացման արագացման ռազմավարությունը, որը կամրապնդի մեր առաջնորդությունը ռազմական ոլորտում ԱԲ ներդրման բնագավառում և Միացյալ Նահանգները կդարձնի անվիճելի համաշխարհային առաջատար ԱԲ կիրառող մարտական ուժերի ոլորտում»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։
Նշվում է, որ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով մեկնարկած ռազմավարության շրջանակներում հիմնական շեշտադրումները կատարված են երեք ասպեկտների վրա՝ մարտական գործողությունների վարում, հետախուզություն և օպերացիոն գործունեություն։





























