Այսօր Իրանի տարածքում, Թեհրանից 180 կմ հեռավորությամբ վթարի ենթարկված ինքնաթիռում գտնվել է 168 մարդ: Այս մասին պաշտոնապես հայտնում է ՀՀ քաղավիացիայի վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանը: Նրա խոսքով, այդ 168-ից 153-ը եղել են ուղեւորները, իսկ 15-ը ինքնաթիռի անձնակազմի անդամները:

Հիշեցնենք, որ այսօր, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում, ըստ Իրանի հանրային հեռուստատեսության, եղել է 169 մարդ, այդ թվում՝ ինքնաթիռի 16 հոգանոց անձնակազմը:

Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանից թռչելուց 16 րոպե հետո, ինքնաթիռն ընկել է Կազվինի շրջանի Ջենեթաբադ քաղաքի մոտակայքում: Ընկնելուց հետո ինքնաթիռն այրվել է: Ըստ նախնական տվյալների, բոլոր ուղեւորները զոհվել են: