ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մոռացել է Սուրբ Ծննդից առաջ ավելի քան 1.45 միլիոն ամերիկացի զինվորներին խոստացած 1776 դոլարի վճարման մասին, հաղորդում է The New York Times-ը։

«Իսկապե՞ս ես սա արեցի (զինվորականներին 2000 դոլարի չեկեր տալու խոստումը – TASS-ի նշում): Ե՞րբ եմ ես սա արել», - պատասխանել է նա խոստացված վճարումների մասին լրագրողի հարցին: Ամերիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ զինվորականները կկարողանան վճարումները ստանալ մինչև տարեվերջ:

Դեկտեմբերի 18-ին հաղորդվում էր, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր են մինչև դեկտեմբերի 25-ը ավելի քան 1,45 միլիոն ամերիկացի զինվորականներին միանվագ 1776-ական դոլար վճարել՝ ի պատիվ երկրի հիմնադրման տարեդարձի։ Թրամփի խոսքով՝ բանկային չեկերն արդեն ուղարկվել են։

Ամերիկյան նախագահը պարզաբանել է, որ ԱՄՆ-ն զգալի լրացուցիչ եկամուտներ է ստացել՝ այլ երկրներից ներկրվող արտադրանքի նկատմամբ մաքսատուրքերի սահմանման արդյունքում։ Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարել էր 185 երկրներից և տարածքներից ներկրվող արտադրանքի համար մաքսատուրքերի սահմանման մասին։ Ավելի ուշ ամերիկյան առաջնորդը փոփոխության էր ենթարկել որոշ երկրների նկատմամբ կիրառվող սակագնային դրույքաչափերը։