2026 թվականի հունվարի 14-ին, Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Արդարադատության նախարարությունից։
Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և կիրառվող իրավական մեխանիզմների ներքո:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններին մասնակցած երկու վարձկան ահաբեկիչներին՝ Մեհրեդ Մուհամմադ ալ–Շխերիին և Յուսեֆ Ալաաբեդ ալ-Հաջիին, ցմահ ազատազրկման էր դատապարտել 2021 թվականի մայիսին:





























