ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 25%-անոց մաքսատուրք է սահմանել որոշակի կիսահաղորդիչների և կիսահաղորդչային արտադրության սարքավորումների ներմուծման վրա: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Սպիտակ տան կայքում:
Թրամփի խոսքով՝ ինքը մաքսատուրքը սահմանել է ազգային անվտանգությունն ապահովելու նպատակով։ Նոր մաքսատուրքերը կտարածվեն ապրանքների մի մասի վրա, բացառությամբ այն կիսահաղորդիչների, որոնք արտերկրից ներկրվում են ամերիկյան սխեմաների արտադրության զարգացման, տվյալների կենտրոններում օգտագործման, հետազոտությունների ու մշակումների, ստարտափների և քաղաքացիական արդյունաբերական կիրառությունների համար։
Սպիտակ տանը հստակեցրել են, որ Միացյալ Նահանգների արտադրական հզորությունները բավարար չեն ազգային պաշտպանության կարիքները և առևտրային ոլորտի աճող պահանջմունքները բավարարելու համար:





























