Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 15–ի նիստում որոշեց դադարեցնել երկու մարզիկների՝ պարտադիր զինծառայության զորակոչից տրված տարկետումը։ Նման որոշման հիմք է ընդունվել ԿԳՄՍ նախարարությանն ուղղված Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրությունը, ըստ որի,  Նարեկ Արթուրի Խաչատրյանը  և Գևորգ Վահանի Գրիգորյանը   այլևս չեն համարվում ֆուտբոլի մինչև 21 տարեկանների  ՀՀ ազգային հավաքականի անդամ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ դադարեցվեց նաեւ ծանրամարտիկ Մերուժան Ջիվանի Եղոյանին տրված տարկետումը, քանի որ նա այլևս չի համարվում Հայաստանի  ծանրամարտի հավաքականի անդամ:

Մեկ այլ որոշմամբ դադարեցվել է նաև ֆուտբոլիստներ Էդգար Գրիգորի Ֆիթլիջյանին և Արա Բերդե Օհաննեսի Ջոլաքյանին տրված տարկետումը, քանի որ նրանք այլևս չեն համարվում համապատասխանաբար  ֆուտբոլի մինչև 19 տարեկանների  և ֆուտբոլի մինչև 21 տարեկանների  ՀՀ ազգային հավաքականի անդամ: