Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 15–ի նիստում ավելի բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու հիմքով 2025–ի ձմեռային զորակոչից տարկետում տրամադրելու մասին որոշում կայացրեց։
Այս որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների կրթության անընդհատությունը և շարունակականությունը ապահովելու նպատակով:
Ըստ գործող կարգավորումների՝ քաղաքացու ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրության և ԿԳՄՍ նախարարության կողմից դրական եզրակացություն ստանալու դեպքում վերջինս կարող է օգտվել տարկետման իրավունքից՝ մինչև նոր ուսումնական հաստատությունում ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 27 տարին լրանալու օրը»:
Հիմք ընդունելով վերը նշված կարգավորումը մի շարք քաղաքացիներ դիմել են վարկանիշային ավելի բարձր գտնվող համալսարաններում սովորելու համար նոր տարկետում ստանալու:





























