Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 15–ի նիստում որոշում կայացրեց, որով ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված 2024 թ. արտադրության երկու տրանսպորտային միջոց՝ ընդհանուր 40 մլն դրամ արժողությամբ (յուրաքանչյուրը` 20 մլն դրամ), հետ կվերցվի կոմիտեից և կփոխանցվի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին։

Նշվում է, որ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կիրականացվի այս տրանսպորտային միջոցների հանձնում–ընդունում` պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացնելով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի միջոցների հաշվին։