Իրանի իշխանությունները չեն պատրաստվում կախաղանի միջոցով մահապատժի ենթարկել բողոքի ակցիաների մասնակիցներին, գործողությունների նման տարբերակ նույնիսկ չի դիտարկվում։ Այս մասին հայտարարել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Կախաղանի մասին խոսք անգամ լինել չի կարող,- ասել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ անդրադառնալով համապատասխան հարցին։- Դա ապատեղեկատվական արշավի տարրերից մեկն է, որը գործարկվել է [ԱՄՆ] նախագահ [Դոնալդ Թրամփին] այս ամենի մեջ ներքաշելու համար, ինչն էլ կարող է աղետալի հետևանքներ ունենալ»։
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ այժմ Իրանում «ցույցեր և բողոքի ակցիաներ չկան», երկրում հանդարտություն է հաստատվել։





























