Միացյալ Նահանգները Վենեսուելայի հետ կապված ևս մեկ լցանավ է առգրավել, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

Ինչպես նշել է րատվամիջոցը, այդ առգրավումը վերջին շաբաթների ընթացքում վեցերորդ նավն է, որը կամ տեղափոխում էր վենեսուելական նավթ, կամ դա արել է նախկինում։ Անանունության պայմանով տեղեկություն հայտնած պաշտոնյաներն ասել են, որ առգրավումը տեղի է ունեցել Կարիբյան ավազանում, սակայն չեն նշել նավի անունը։