ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելայի ընդդիմադիր գործիչ Մարիա Կորինա Մաչադոյի կողմից իրեն խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնումը որակել է որպես հարգանքի նշան: Նա հունվարի 15-ին համապատասխան հոդված է հրապարակել Truth Social-ում:
Թրամփն ասել է, որ «իր համար մեծ պատիվ» է եղել հանդիպել Մաչադոյի հետ, որին նա բնութագրել է որպես «հիանալի կին, որը շատ բաների միջով է անցել»: «Մարիան ինձ տվեց իր խաղաղության Նոբելյան մրցանակը իմ կատարած աշխատանքի համար: Ինչ հրաշալի փոխադարձ հարգանքի նշան: Շնորհակալություն, Մարիա»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը:
Մաչադոն նախկինում հայտնել էր, որ հունվարի 15-ին կայացած հանդիպման ժամանակ Թրամփին է հանձնել իր խաղաղության Նոբելյան մրցանակը: Fox News հեռուստաալիքն ավելի ուշ հաղորդել է, որ ԱՄՆ առաջնորդն ընդունել է այն: Նոբելյան կոմիտեն նախկինում հայտարարել էր, որ մրցանակը շնորհելու որոշումը վերջնական է եւ ենթակա չէ վերանայման, եւ որ մրցանակը «չի կարող չեղյալ հայտարարվել, բաժանվել կամ փոխանցվել»:
Թրամփը ավելի վաղ հայտնել էր, որ չի ցանկանում, որ Մաչադոն իր խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնի իրեն: Նա բազմիցս հայտարարել է, որ իրեն արժանի է համարում խաղաղության Նոբելյան մրցանակին, սակայն 2025թ․ հոկտեմբերի 10-ին Նոբելյան կոմիտեն հայտարարեց Մաչադոյին մրցանակի շնորհման մասին: Հունվարի սկզբին The Washington Post թերթը, հղում կատարելով աղբյուրներին, հաղորդել էր, որ Թրամփը որոշել է քաղաքական աջակցություն չցուցաբերել Մաչադոյին, քանի որ նա չի հրաժարվել իր 2025թ․ մրցանակից՝ իր օգտին։





























