Պարոն Հարությունյան, գոնե դուք՝ ձեզ տրամադրած ինֆորմացիաներն ու տվյալները պետք է ստուգեիք: Այդ իսկ պատճառով, խնդրում եմ, հաջորդ անգամ երբ ձեզ տրամադրեն տվյալներ՝ վերստուգեք և տարբեր տեսնանկյուններից ուսումնասիրեք: Այս մասին ֆեյսբուքյան էջում ասել է «Մեր ձևով» շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանը՝ դիմելով վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին:
«Փաստ համար առաջին՝ վարչապետի աշխատակազմի ծախսը 65 մլն դրամ է, փաստ համար երկու՝ վարչապետի աշխատակազմի գնումները ավելացել են 4 անգամ՝ 1.2 մլրդ-ից 4.7 մլրդ դրամ: Փաստ համար երեք՝ ձեր քաղաքական թիմի անփույթ աշխատանքի արդյունքում 2026 թվականին պլանավորել եք միջազգային դատական ատյաններում ծախսել 10 մլն դոլար: Ձեզ ներկայացրեցի 3 փաստ ձեր 4 անգամ աճած՝ գերծախսերի մասին»,- նշել է նա:
Եզրափակելով իր խոսքը՝ Ալեքսանյանը նշել է, որ ժողովրդի ապրուստը չի լավացել.
«Մեր ժողովրդի ապրուստը չի լավացել, աղքատությունը չի նազվել, մինչև հիմա ժողովորդը ունի կոմունալ ծախսեր փակելու խնդիր»:




























