Հնդկաստանի կենտրոնական բանկն առաջարկել է միովորել ԲՐԻԿՍ անդամ երկրների թվային արժույթները՝ սահմանային վճարումները պարզեցնելու համար, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Ըստ գործակալության՝ Հնդկաստանի պահուստային բանկը առաջարկել է կառավարությանը ներառել կենտրոնական բանկերի թվային արժույթների (CBDC) ինտեգրման նախաձեռնությունը ԲՐԻԿՍ-ի առաջիկա գագաթնաժողովի օրակարգում։ Աղբյուրները նշում են, որ այդ գաղափարի իրականացումը կարող է նվազեցնել խմբի կախվածությունը ԱՄՆ դոլարից, ինչն, ըստ ամենայնի, մտահոգություններ կառաջացնի Վաշինգտոնում, որը ավելի վաղ նախազգուշացրել էր ԱՄՆ դոլարը շրջանցելու ռիսկերի մասին։

ԲՐԻԿՍ-ի կազմում են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան։ Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Եթովպիան միացել են խմբին 2024 թվականին։