Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) աշխատակիցներն այսօր՝ փետրվարի 9-ին, կաշառք վերցնելու պահին ձերբակալել են Գորիսի քրեակատարողական հիմնարկի տնօրենի տեղակալ Նարեկ Հարությունյանին:

NEWS.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, ոստիկանները նրան բերման են ենթարկել այն պահին, երբ Հարությունյանը դատապարտյալներից մեկի հորից 4 հազար դոլար կաշառք է վերցրել` դատապարտյալին հիվանդանոց տեղափոխելու համար: