«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` փետրվարի 9-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 388.71 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.29 կետով կամ 0.07 %-ով: Հարկ է նշել, որ բորսան բացվել է բավական բարձր` 1դոլար/389.25 դրամ փոխարժեքով, սակայն այնուհետ դոլարի առաջարկը ավելացել է: Բորսայում առեւտրային նստաշրջանը փակվել է 1դոլար/388 դրամ փոխարժեքով:
Ընդհանուր առմամբ բորսայում վաճառվել է 8.85 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկան բորսայում դոլարի թուլացմանն արձագանքել է նրանով, որ բավական պակասել են 1դոլար/388 դրամ փոխարժեքով առք իրականացնող փոխանակման կետերը: Առքի առավել տարածված փոխարժեքն է 1դոլար/387 դրամ: Որոշ փոխանակման կետեր սկսել են դոլար առաջարկել 389 դրամով, ինչն առավոտյան գործնականում բացակայում էր:




























