Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է առանց խորհրդարանի մասնակցության՝ բյուջեի ընդունման մասին, ինչի հետևանքով կառավարությանը կրկին անվստահության վոտում է սպառնում, հայտնում է BBC-ն:
Սեբաստիան Լեկոռնյուն երեքշաբթի օրը հայտարարել է, որ իր կառավարությունը, օգտվելով սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքից, գործողության մեջ է դնում 2026 թվականի բյուջեի մի մասը՝ առանց խորհրդարանի համաձայնության:
Սովորական ընթացակարգով Ազգային ժողովի միջոցով բյուջեն անցկացնելու համար փոքրամասնության կառավարությունը չունի բավարար ձայներ և Ֆրանսիան նոր տարի է մտել առանց նոր բյուջեի:
Պատգամավորներն իրավունք ունեն անմիջապես քվեարկություն անցկացնել կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ և հաջողության դեպքում մերժել այն։ Ակնկալվում է, որ անվստահության վոտում ներկայացնելու փորձը կարվի մինչև այս շաբաթվա վերջ։
Այնուամենայնիվ, ինչպես գրում է Politico միջազգային պարբերականը, Լեկոռնյուի կառավարությունը, հնարավոր է, որ չհեռանա:





























