Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով հատուկ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել է, որ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կազմակերպության առաքելությունն ավարտված է։ Դիվանագետն ընդգծել է, որ հետևաբար առանձին ռազմաքաղաքական կազմավորման անհրաժեշտությունը վերացել է, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
«ՍԴՈւ-ի (Սիրիայի դեմոկրատական ուժեր)՝ որպես տեղերում ԻԼԻՊ-ի դեմ պայքարող հիմնական ուժի սկզբնական նպատակը հիմնականում կորցրել է իր արդիականությունը, քանի որ Դամասկոսն այժմ պատրաստ է և ունակ է ստանձնել անվտանգության ապահովման պարտականությունները։ ԱՄՆ-ն շահագրգռված չէ Սիրիայում երկարաժամկետ ռազմական ներկայությամբ. նրանք առաջնահերթություն են տալիս ԻԼԻՊ-ի մնացորդների ոչնչացմանը, հաշտեցմանն աջակցելուն և ազգային միասնության ամրապնդմանը՝ չսատարելով անջատողականությանը կամ ֆեդերալիզմին», - հայտարարել է Բարակը։
Դիվանագետի խոսքով՝ սա եզակի հնարավորություն է ստեղծում քրդերի համար. նոր սիրիական պետությանը ինտեգրումը թույլ կտա լիարժեք քաղաքացիական իրավունքներ, ճանաչում՝ որպես Սիրիայի անբաժանելի մաս, քրդերեն լեզվի ու մշակույթի սահմանադրական պաշտպանություն և լիարժեք մասնակցություն պետական կառավարման համակարգին։


























