Մինչ մեկ բանտախցիկում հայտնվելը (այդպիսին է նոր «Գերեզման» ֆիլմի մտահղացումը), հայտնի ամերիկյան դերասաններ Առնոլդ Շվարցենեգերը («Տերմինատոր») եւ Սիլվեսթր Սթալոնեն («Ռոքի») հայտնվել են հիվանդանոցի նույն պալատում:
Հոլիվուդի երկու աստղերին էլ ուսի վիրահատություն է սպասվում, իր «Թվիթերում» գրել է Քալիֆորնիայի նախկին նահանգապետը:
«Անկառավարելիները-2» եւ «Վերջին մարտը» ֆիլմերի նկարահանումների ժամանակ կասկադյորական հնարքներից եւ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո ժամանակն է նաեւ իմ ուսին ուշադրություն դարձնել: Իսկ այժմ տեսեք, թե ով է իմ հետեւից սպասում ուսի վիրահատության իր հերթին», - հումորով ասել է «Տերմինատորը»:
Ձայնագրությանը կցված է լուսանկար, որտեղ Հոլիվուդի երկու աստղերը պատկերված են հարեւան մահճակալների վրա:
Վիրահատությունից հետո մենք պատրաստ կլինենք արկածային նոր փուլին, ինչպես հին բարի ժամանակներում, երբ կանցնենք «Գերեզմանի» նկարահանումներին, ավելացրել է Առնին, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
Հիշեցնենք, որ այդ թրիլերում Շվարցենեգերը, որը հուլիսին 65 տարեկան կդառնա, եւ Ստալոնեն, որը նույն ամսում եւս կդառնա 66 տարեկան, կխաղան Մանհեթենի բանտի երկու բանտարկյալների, որը ոչ պաշտոնապես անվանվում է «Գերեզման», եւ որից երկու հերոսն էլ պատրաստվում են փախչել:



























