Ամերիկացի հայտնի դերասաններ Առնոլդ Շվարցենեգերը («Տերմինատոր») եւ Սիլվեստր Ստալոնեն («Ռոկի») միասին են խաղալու Միքայել Հոֆստրեմի «Գերեզման»  ֆիլմում:

Ըստ սյուժեի` Ստալոնեն եւ Շվարցենեգերը խցակիցներ են լինելու: Ստալոնեն բանտի ստեղծողն է, որից հնարավոր չէ փախչել, եւ նրան կեղծ մեղադրանքով փակում են բանտում:  Այնտեղից նրան օգնում է փախչել Շվարցենեգերի հերոսը:

Հաղորդվում է, որ նախագծով զբաղվում են Summit Entertainment եւ Emmett/Furla Films ստուդիաները: