Սիրիայի իշխանությունները կարող են հաջորդ շաբաթը ոչ աշխատանքային հայտարարել աննոմալ եղանակի պատճառով: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել ՆԳ նախարար Իվիցա Դաչիչը: Կառավարությունն առայժմ չի հստակեցրել իր դիրքորոշումը:

Դաչիչի խոսքով, գլխավոր խնդիրը էներգահամակարգի վերբեռնումն է, համակարգն արդեն մի քանի օր գերբեռնված է աշխատում:

Էլեկտրականության օգտագործումը սահմանել է բոլոր ռեկորդները, եւ փորձագետները լրջորեն անհանգստացած են դրա վիճակով:

Ինչպես հայտնել է սերբական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Միլիվոե Միխայլովիչը, փետրվարի 10-ին հարկադիր հոսանքազրկվելու են 2 հազար ընկերություններ, որպեսզի ավելացած հզորություններն օգտագործվեն բնակչության կարիքների համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Փետրվարի 6-ից փակ են բոլոր դպրոցներն ու որոշ բուհեր: Նախագահ Բորիս Տադիչը կարիքավոր որոշ շերտերի ազատել է էլեկտրականության վարձերի վճարումից:

Երկրի որոշ շրջաններում ջերմաստիճանը հասել է -25-30 աստիճանի: