Երևանյան 42 մանկապարտեզներում տեղադրված 1700 տեսախցիկների գործարկմամբ հնարավորություն է ստեղծվել դիտարկել նշյալ հաստատությունների հիմնական օգտագործման 706 կառուցահատվածներում:

Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը նշեց, որ դիտարկումը կատարվում են առցանց կամ հետագայում վերանայման միջոցով։

Նա տեղեկացրեց, որ 2025 թվականի 4-րդ եռամսյակում մշտադիտարկման արդյունքում արձանագրված 22% խախտումները վերաբերում են օրվա ռեժիմին,  8 %-ը՝ ֆիզիկական անվտանգությունը և 23%-ը պարապմունեքների բովանդակությանը։

«Երեխաների նկատմամբ կասկածելի վերաբերմունքի առիթ տվող արձանագրումները կազմում են 48 %»,-ասաց Հանրակրթության վարչության պետը։

 Նա նաև տեղեկացրեց, որ մանկապարտեզներում նորաբաց վաղ մանկության երկու խմբերում տեսախցիկներով անցկացված դիտարկումները փաստում են անձնակազմի, բարեխիղճ, սրտացավ և արհեստավարժ աշխատանքը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարեց գործընթացն սկսել համայնքային բոլոր մանկապարտեզներում: