Ռուսական զորքերը հունվարի 27-ի գիշերը գրոհել են Օդեսան հարվածային անօդաչուներով։ Վնասվել են բնակելի տներ, մանկապարտեզ, խանութ, ենթակառուցվածքային օբյեկտ եւ շինհրապարակ, տեղեկացրել է քաղաքի վարչության ղեկավար Սերգեյ Լիսակը։
«Տուժել է 22 մարդ, նրանցից 14-ը ստացել է թեթեւ վնասվածքներ, որոնց օգնություն է ցուցաբերվել տեղում»,- գրել է նա իր թելեգրամ-ալիքում։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացրել է, որ հարվածի հետեւանքով վնասված շենքի փլատակների տակ կարող են գտնվել երեք մարդիկ։ Փրկարարները մաքրում են փլատակները։
Օդեսայում ստեղծվել են տուժածներին օգնության ցուցաբերման օպերատիվ շտաբներ, ավելացրել է Լիսակը։


























