Տեղեկություններն այն մասին, թե ամերիկյան կողմը Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրումը կապել է այն բանի հետ, որ Կիեւը գնա տարածքային զիջումների, չեն համապատասխանում իրականությանը, հայտնել են Սպիտակ տանը։
«Դա բացարձակապես ճիշտ չէ։ Խաղաղության գործընթացում Միացյալ Նահանգների միակ դերը երկու կողմերին միավորելն է՝ համաձայնության հասնելու համար»,- The Financial Times-ին ասել է Սպիտակ տան ներկայացուցչի տեղակալ Աննա Քելին։
Նրա մեկնաբանությունը հնչել է այն բանից հետո, երբ FT-ն, հղում կատարելով Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններին ծանոթ ութ աղբյուրների, ավելի վաղ հաղորդել էր, որ Թրամփի վարչակազմը «հասկացրել է Ուկրաինային, որ ԱՄՆ երաշխիքների պայմանը, առաջին հերթին, Կիեւի համաձայնությունն է խաղաղության համաձայնագրին, որը, հավանաբար, ներառում է Դոնբասի հանձնումը Ռուսաստանին»։


























