Մոսկվայի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 2020 թվականին ծնված տղայի դիակ՝ խեղդվելու հետևանքով թթվածնի պակասի նշաններով։ Մայրը պնդում է, որ ինքն է մարմնական վնասվածքներ պատճառել որդուն, հաղորդում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով Մոսկվայի դատախազության մամուլի ծառայությանը։

Երեխայի դիակը հայտնաբերվել է հունվարի 24-ին Բրատեևսկայա փողոցի բնակարաններից մեկում։

Դատախազությունը հավելել է, որ կասկածյալը կենթարկվի հոգեբանական և հոգեբուժական փորձաքննության։

Քրեական գործ է հարուցվել անչափահասի սպանության համար (ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետ)։

Baza թելեգրամյան ալիքը գրում է, որ մայրը նախ որդուն խեղդել է գոտիով, ապա խեղդել լոգարանում։ Ըստ ալիքի՝ 46-ամյա կասկածյալը պատմել է, որ այդ առավոտ եկեղեցի է գնացել, ապա տուն վերադառնալուց հետո որոշել է սպանել որդուն, որպեսզի «նա դրախտ ընկնի»։ Հենց ինքն էլ շտապօգնություն է կանչել։ Նախնական տեղեկություններով՝ կինը հոգեկան խանգարում ունի, հայտնել է ալիքը։