Կրեմլը ողջունում է Աբու Դաբիում ուկրաինական կարգավորման շուրջ ուղիղ շփումների մեկնարկը։ Փորձագիտական խմբերը կշարունակեն աշխատանքընայս թեմայով, լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է «Комсомольская правда»-ն։
Ավելի վաղ Պեսկովը հաստատել էր, որ Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Կիեւի ներկայացուցիչների մասնակցությամբ փորձագիտական աշխատանքը կշարունակվի այս շաբաթ։ Սակայն նա չի նշել նախատեսված շփումների ճշգրիտ ամսաթվերը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է կարգավորման շուրջ կառուցողական աշխատանքի անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ այս պահին դժվար թե հնարավոր լինի խոսել բարեկամական մթնոլորտի մասին։
Սակայն որեւէ արդյունքի հասնելու համար կողմերը պետք է կառուցողական երկխոսություն վարեն։ Պեսկովի խոսքով՝ հենց այս մոտեցումն է թույլ տալիս առաջընթաց գրանցել բանակցային գործընթացում։


























