Պուտին-Մեդվեդեւ տանդեմը ստեղծել են մոմից եւ ներկայացրել Սանկտ-Պետերբուրգի մոմե տիկնիկների թանգարանում:

Առաջին կոմպոզիցիայում զույգը նստած է մի ձիու վրա` Մեդվեդեւը սկզբում: Ձին սմբակներով փորձում է ճխլել «կոռուպցիայի օձին»:

Մյուս տիկնիկը եւս նվիրված է կոռուպցիային եւ դրա դեմ անգութ պայքարին, բայց ավելի դաժան է: Նախագահը դատավորի պատմուճանով է, իսկ վարչապետը դահիճի կերպարով եւ կամոֆլյաժե հագուստով եւ կացնով:

Երրորդ տիկնիկը երկդիմի Յանուսն է` Պուտինի եւ Մեդվեդեւի դեմքերով:

«Ֆոնտանկա.ru»-ն հայտնում է, որ տիկնիկները մեծ հետաքրքրություն են առաջացրել Սանկտ-Պետերբուրգի բնակիչների եւ հյուրերի մեջ: