Ռազմական գործողությունների շարունակու, Ուկրաինայի հյուծում եւ Ռուսաստանի «հոգնածություն». սրանք են ուկրաինական հակամարտության զարգացման այն սցենարները, որոնք թվարկել է ամերիկյան The Wall Street Journal (WSJ) պարբերականը։
Պարբերականի հեղինակների կարծիքով՝ առաջին եւ ամենահավանական տարբերակը «հյուծման պատերազմի» շարունակությունն է, որի ընթացքում կողմերը շարունակում են բանակցել եւ «շրջան կատարել»։
Երկրորդ սցենարը ենթադրում է Ուկրաինայի հյուծում։ WSJ-ն նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերում նորեկները մոտիվացված չեն եւ հաճախ լքում նե բանակը՝ դասալիք դառնալով։ Լրագրողների կարծիքով՝ Կիեւը փոխհատուցում է հարձակողական ինքնաթիռների եւ հետեւակի պակասը՝ կատարելագործելով անօդաչու համակարգերը, սակայն Մոսկվան այս հարցում հետ չի մնում։
Բացի այդ, հոդվածում նշվել է, որ ուկրաինական բանակը դարձել է «չափազանց կարճ սավան, որը կամ չի ծածկում պարանոցը, կամ ոտքերն է թողնում բաց». եթե Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը ամրապնդի իր սահմանները արեւելքում, ապա արեւմուտքը կդատարկվի։
Հունվարի 23-24-ին ԱՄԷ-ում կայացած եռակողմ բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ կողմերը քննարկել են 20 կետից բաղկացած ծրագիր եւ զգալիորեն կրճատել «խնդրահարույց հարցերի» քանակը։


























