Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվա կատարած բանակցությունների կրկնակի հրավերին չի արձագանքել։ Դրա մասին, ըստ «Коммерсантъ»-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ։
Հարցին՝ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհամաձայնի՞ հանդիպել Զելենսկու հետ Արաբական Միացյալ Էմիրություններում, Կրեմլի խոսնակը պատասխանել է. «Մենք այժմ խոսում ենք Մոսկվայի մասին։ Ցանկացած դատողություն անտեղի է»։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հունվարի 28-ին հայտարարել է, որ եթե Զելենսկին գա Մոսկվա, նրա անվտանգությունը և բոլոր անհրաժեշտ աշխատանքային պայմանները կապահովվեն։
Պուտինն առաջին անգամ Ուկրաինայի առաջնորդի հետ հանդիպում առաջարկել է Ռուսաստանի մայրաքաղաքում անցյալ տարի։
Զելենսկին այն ժամանակ հայտարարել էր, որ առաջարկից դատելով՝ Ռուսաստանը պատրաստ չէ հանդիպմանը։





























