Միջպետական ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) Իրան կուղարկի իր մասնագետներին, որպեսզի նրանք հետաքննեն «Կասպիական ավիաուղիներ» ընկերության վթարի ենթարկված Թեհրան-Երեւան չվերթը իրականացնող Տու-154 օդանավի աղետի պատճառը: Այդ մասին հաղորդում է ՄԱԿ-ի կայքէջը:
«Միջազգային օդային օրենսդրության համաձայն, Միջպետական ավիացիոն կոմիտեում ձեւավորվել է խումբ, որը մեկնում է Իրան ավիավթարի հետաքննությանը մասնակցելու համար: Խումբը ղեկավարում է ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Գերոգի Յաչմենեվը», ասված է ՄԱԿ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Միջպետական ավիացիոն կոմիտեն երկար ժամանակ ուսումնասիրել է նաեւ 2006 թվականի մայիսի 3-ին Սոչիում աղետի ենթարկված Ա-320 օդանավի աղետի պատճառը եւ եզրակացրեց, որ օդանավը, որը պատկանում էր «Արմավիա» ավիաընկերությանը, աղետի է ենթարկվել օդաչուի սխալի հետեւանքով:




























