ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից հրապարակված, սկանդալային ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի դոսյեում, որը մեղադրվում էր մանկապղծության և սեքս-թրաֆիքինգի մեջ, տեղ են գտել նաև ցուցմունքներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ՝ կապված 13-ամյա աղջկա բռնաբարության հետ։
Հրապարակված փաստաթղթի համաձայն, ցուցմունքները տվել է հենց ենթադրյալ զոհը՝ պնդելով, որ Թրամփը բռնաբարել է իրեն, երբ նա 13 տարեկան էր։
Ըստ հայցվորուհու, նրան ստիպել են զբաղվել օրալ սեքսով Թրամփի հետ։ Ցուցմունքների համաձայն, աղջիկը կծել է Թրամփին և ծիծաղել այդ իրավիճակի կապակցությամբ, ինչին ի պատասխան Թրամփը հարվածել է նրան դեմքին։
Իր հերթին The Independent-ը հաշվել է, որ Թրամփի անունը ավելի քան 3000 անգամ հիշատակվում է Էփշտեյնի դոսյեի վերջին հրապարակման մեջ։
Ընդհանուր առմամբ, ուրբաթ օրը հրապարակվել է ավելի քան երեք միլիոն էջ փաստաթուղթ, այդ թվում՝ ավելի քան 2000 տեսանյութ և 180 000 լուսանկար։ Սպասվում է, որ դրանք կլինեն վերջին հրապարակումները։





























