Սուդանը եւ Հարավային Սուդանը, Աֆրիկական միության միջնորդությամբ, փետրվարի 10-ին չհարձակվելու մասին համաձայնագիր են ստորագրել: Այդ մասին հաղորդել է ՀԱՀ-ի նախագահ Թաբո Մբեքին, ով մասնակցում է երկու երկրների միջեւ հակամարտության կարգավորմանը:
Համաձայնագրում մասնավորապես ասվում է, որ երկու կողմերն էլ «հարգում են միմյանց ինքնավարությունն ու տարածքային ամբողջականությունը, զերծ են մնում ներքին գործերին միջամտելուց, ինչպես նաեւ զինված հարձակումից»:
Նախորդ շաբաթ Սուդանի Հանրապետության նախագահ Օմար ալ Բաշիրը նշել էր, որ երկու Սուդանների միջեւ պատերազմի հավանականություն կա, բայց միաժամանակ ընդգծել է, որ խաղաղություն է ցանկանում:
2011թ. հուլիսին Հարավային Սուդանի որպես անկախ պետություն հռչակվելուց հետո նրան բաժին հասավ այդ տարածքի նավթահանքերի կեսից ավելին: Արդյունքում Սուդանն սկսել է յուրացնել հարավսուդանյան նավթը` այն տեղափոխելիս ենթակառուցվածքները օգտագործելու հաշվին, ինչը երկու երկրների միջեւ աճող հակամարտության պատճառ դարձավ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























