Հայաստանում 2018 թվականի ապրիլից ի վեր ստեղծվել է շուրջ 300 հազար աշխատատեղ։ Այս մասին փետրվարի 4-ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
«Նույնիսկ եթե այդ մարդկանց մի մասը պարզապես դուրս է եկել ստվերից, և նույնիսկ եթե նրանց թիվը նշանակալի չէ, միևնույն է, դա շատ կարևոր է թե՛ այդ մարդկանց ապագայի, թե՛ պետական բյուջեի համար։ Ոմանք 300 հազար աշխատատեղ են խոստանում այն դեպքում, երբ մենք դա արդեն արել ենք։ Ընդ որում՝ այդ մասին նույնիսկ ոչինչ չասելով»,- նշել է Թորոսյանը՝ ակնհայտորեն արձագանքելով «Մեր ձևով» շարժման նախընտրական խոստմանը։





























