2025 թվականի դեկտեմբերին Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է 401 հազար դրամ։ Այս մասին փետրվարի 4-ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
«Ընդ որում՝ նույն տարվա նոյեմբերին այդ ցուցանիշը կազմում էր 327 հազար դրամ։ 2018 թվականի ապրիլին Հայաստանում միջին աշխատավարձը կազմում էր 173 հազար դրամ»,- նշել է Թորոսյանը։





























