ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարվել ասպիրինի մեծ չափաբաժինների ընդունումից՝ չնայած բժիշկների հանձնարարականներին։
«Ես ասպիրին եմ ընդունում արդեն 30 տարի և չեմ ցանկանում որևէ բան փոխել», — ասել է նա։ — «Նրանք [բժիշկները] ասում են՝ քիչ ընդունեք, իսկ ես պատասխանում եմ, որ ուզում եմ, որպեսզի արյունս լավ ու ջրիկ լինի այն պահին, երբ այն անցնում է սրտիս միջով»։
Ավելի վաղ The Wall Street Journal թերթը հայտնել էր, որ 79-ամյա Թրամփը փորձում է թաքցնել ծերացման ֆիզիկական նշաններն ու հնարավոր տկարությունները՝ կոսմետիկ միջոցներ օգտագործելով ձեռքերի կապտուկները քողարկելու համար։ ԱՄՆ նախագահը պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ արյան նոսրացման համար արդեն 25 տարի շարունակ ընդունում է ավելի շատ ասպիրին, քան խորհուրդ են տալիս իր բժիշկները, և պարբերաբար անտեսում է բժշկական խորհուրդները՝ ապավինելով իր «լավ գենետիկային»:





























